Բարի գալուստ
«ԱրմԴոկ» վավերագրողների հայկական ասոցիացիայի
կայքէջ
ԱրմԴոկ վավերագրողների հայկական ասոցիացիայի գործունեությունը նպատակ ունի նպաստելու վավերագրական կինոյի արտադրությանն ու տարածմանը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։ Որպես նորաստեղծ կազմակերպություն՝ մշակել են գործողությունների ռազմավարություն, որը կարող եք գտնել ներքոնշյալ բաժիններում․
Գործունեությունը Հայաստանում
Կազմակերպել տարեկան 4 հանդիպում վավերագրողների համայնքի անդամների և կազմակերպության նորությունների մասին խոսելու համար։
● Focus (աուդիտորիայի ստուգման համար) և Test (տեխնիկական ստուգման համար) ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունների ստեղծում անդամների համար։
● Հայկական հեռուստաընկերություններով հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել, հեղինակներին վճարելով։
● Հայկական streaming պլատֆորմների հետ համաձայնություններ ձեռք բերել հայկական վավերագրական ֆիլմերի հասանելիություն ընձեռելու համար:
● Աշխատարանների կազմակերպում-անցկացում Հայաստանում։
● Պետական և մասնավոր այլ կազմակերպությունների/ մարմինների հետ աշխատանք ոլորտի առաջխաղացման նպատակով։
● Ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպում և հանրայնացում ամբողջ Հայաստանով
Ֆոնդհայթայթման ծրագրերը
Դիմել տեղական և միջազգային դրամաշնորհների՝ ըստ մեր ծրագրերի և առաջնահերթությունների:
● Կապ ստեղծենք նաև Հայաստանում գործող մեծ կազմակերպությունների հետ՝ EU, GIZ, British Council, դեսպանատներ:
● Ստեղծել մեզ աջակցող մարդկանց ու կազմակերպությունների ակումբ։
Գործունեությունը միջազգային հարթակներում
● Այցելել Գերմանիայի Doc Leipzig կինոշուկա և փառատոն։
● Մասնակցել Եվրոպական վավերագրողների ասոցիացիայի մեծ հավաքին IDFA-ում։
● Նոր կապեր ու հնարավորություններ ստեղծել տարբեր վավերագրական կինոշուկաների, աշխատարանների և այլ հարթակների հետ համագործակցելու։
Հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպում արտասահմանում, այդ թվում նաև Սփյուռքում։
● Մաս դառնալ, մասնակիցը լինել միջազգային մեծ ֆոնդերի, ներկայացուցչական հարթակների։
● Զարգացնել ու ներկայացնել, դիրքավորել Հայաստանը, որպես պինդ ու կարևոր տեղ վավերագրության աշխարհում։ Շարունակական պահել տարին գոնե մեկ անգամ ռեգիոնալ աշխատարան/փիչինգ ու համատեղ արտադրության ֆորումի ձևաչափը։ Ու մի բան էլ ավելին անել․․․
Հեռահար պլաններ
● Ուսումնասիրություն կատարել (Research) ոլորտի խնդրների և հնարավորութոյւնների մասին, թվերով տվյալներով, եզրակացություններով և հնարավոր լուծումների առաջարկներով — որպեսզի ճիշտ և համապարփակ ոլորտի զարգացում ապահովենք:
● Մարդու իրավունքների փառատոնի հիմնադրում Հայաստանում:
● Պետական ֆինանսավորման համակարգից անկախ այլընտրանքային ֆոնդի ստեղծում արտադրությանն ու զարգացմանը նպաստող:
Մենք ցանկանում ենք․․․
- Խթանել վավերագրական կինոյի զարգացումը Հայաստանում՝ ստեղծելով կայուն էկոհամակարգ, որը ներառում է կրթական ծրագրերի, մասնագիտական դասընթացների, վերապատրաստումների, խորհրդատվությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների իրականացում։
- Նպաստել կինոմասնագետների կայացմանը, ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ համատեղելով տեղական և միջազգային պետական, մասնավոր և այլ կառույցների և կազմակերպությունների ներուժը։
- Խթանել վավերագրական կինոյի ներառական զարգացումը Հայաստանում՝ ապահովելով հավասար հնարավորություններ և բազմազանություն ոլորտում։
- Նպաստել կինոգործիչների ազատ ստեղծագործելու կարողությանը, պաշտպանել ոլորտի մասնագետների իրավունքները, բացառել խտրականության բոլոր ձևերը և նպաստել խաղաղության մշակույթի զարգացմանը։
- Նպաստել կանանց, երիտասարդների, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց ու սոցիալապես խոցելի խմբերի ներգրավմանը ոլորտում՝ խրախուսելով գենդերային հավասարությունը, ազգային փոքրամասնությունների պատմությունների տեսանելիությունը և սոցիալական ներառականությունը։
- Նպաստել հայկական վավերագրական կինոյի միջազգայնացմանը և ոլորտի համաշխարհային ինտեգրմանը՝ զարգացնելով մշակութային համագործակցություն Հայաստանի, հայկական Սփյուռքի և արտերկրի կազմակերպությունների և անհատների միջև, ապահովելով ոլորտի մասնագետների փոխանակում, հայ արվեստագետների միջազգային ներգրավվածություն և մշակութային կապերի ամրապնդում։
- Բարձրացնել վավերագրական կինոյի դերն ու ազդեցությունը հասարակության մեջ, նպաստել վավերագրական ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։
Ասոցիացիայի հիմնադիրները
Արևիկ Ավանեսյան
Արևիկ Ավանեսյանը սկսել է իր կինոարտադրության կարիերան ՀայՖիլմ Կինո Ստուդիայում (2006-2008)՝ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի կոչում ստանալուն զուգընթաց։ Ավելի քան 10 տարվա փորձ ունենալով կինոարտադրության ոլորտում, նա մասնակցել է Talents Sarajevo-ին (2014) և տարբեր միջոցառումների, ինչպիսիք են B2B Doc Network-ը Կիևի մեդիա շաբաթվա ընթացքում (2017) և Baltic Sea Forum-ը (2018), Leipzig market (2024)։
2012-2014 թվականներին նա եղել է պրոդյուսեր HY Pictures-ում, իսկ 2015-2019 թվականներին՝ պրոդյուսեր Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Աշխատել է Հիերոգլիֆ ստուդիայի, Կինոկետ պրոդակշընի, Դոկինոյի և այլ կազմակերպությունների հետ։
Նա հիմնադրել է “2+3” ֆիլմ արտադրության ընկերությունը և ղեկավարում է ԱՓ ՀԿ-ն, նպաստելով Հայաստանի կինոարդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև ստեղծել է PlatformDoc՝ վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիայի համար։ Նա նաև համահիմնադիր և ղեկավար է ԱրմԴոկ — վավերագրողների հայկական ասոցիացիան (2025)

Նաիրի Հախվերդի
Նաիրի Հախվերդին գրական թարգմանիչ, գրող և կինոռեժիսոր է։ Նա ծնվել է Նիդեռլանդներում, իրանահայ ծնողների ընտանիքում և անգլերեն լեզու և գրականություն է ուսումնասիրել Լեյդենի համալսարանում։ 2001 թվականից ի վեր նա պարբերաբար ճամփորդել և երկար ժամանակահատվածներ է անցկացրել Հայաստանում։ Նրա առաջին լիամետրաժ սցենարը՝ «Վարորդը», ընտրվել է մասնակցելու EAVE on Demand, BOZAR և Berlinale Talents Project Market ծրագրերին։ Ներկայումս նա աշխատում է իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմի՝ «Ռելսերի միջև» վրա, որը շահել է CineDoc 2023 New Talents Caucasus-ի հետարտադրության մրցանակը, ինչպես նաև իր երկրորդ լիամետրաժ սցենարի՝ «Բոդիլ»-ի վրա։ Նրա առաջին միջին երկարության վավերագրական ֆիլմը՝ «Ավլելով Երևանը», որ պատմում է մի կնոջ մասին, ով ամեն գիշեր վտանգում է իր կյանքը՝ Երևանի փողոցները ավլելով, իր ընտանիքին ապահովելու համար, արժանացել է Լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին Ռամսգեյթի կինոփառատոնում։

Գրիգոր Պողոսյան
Երիտասարդ կինոռեժիսոր՝ ծնված և մեծացած Հայաստանի հետինդուստրիալ քաղաք Վանաձորում։ Սովորել է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։
Մինչ այժմ Գրիգորը նկարել է 4 կարճ վավերագրական ֆիլմ՝ «Խաշ», «Ո՞ւր ենք գնում», «Տուժած երիտասարդություն», «Կարոտ»։ 2020 թվականին Գրիգորը հիմնադրել է «Մուֆլոն» ստուդիան, որտեղ նա այժմ աշխատում է իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմի և դեբյուտային կարճ անիմացիոն ֆիլմի վրա։
2025 թվականից Գրիգորը Հայկական կինոակադեմիայի (ԱԳԱ) անդամ է։ Իսկ 2025 թվականին նա համահիմնադրել է ArmDoc-ը։

Սեդա Գրիգորյան
Սեդա Գրիգորյանը վավերագրող ռեժիսոր է և մեդիա մասնագետ։ Կինոյի և մեդիա ոլորտում մասնագիտական կրթություն է ստացել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ֆլորիդայի նահանգային համալսարանում (ԱՄՆ) և Արևմտյան Լոնդոնի համալսարանում (Մեծ Բրիտանիա):
2011-2016 թվականներին Սեդա Գրիգորյանը հանդիսացել է CivilNet ինտերնետային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը։
2017-ին նկարահանած «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը Կանադայում՝ Տորոնտոյի ՆՈՒՌ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։
Սեդա Գրիգորյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ֆորումների՝ Ինտերնյուս (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) ՀԿ-ի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Canal France International-ի, EAVE On-Demand-ի իրականացրած ծրագրերի շրջանակներում և այլն:
2024 թվականից Սեդան «Հետք» ինտերնետային լրատվականի վիդեո արտադրության պրոդյուսերն է:

Սիլվա Խնկանոսյան
Սիլվա Խնկանոսյանը հայ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է։ Նա կրթություն է ստացել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մասնակցել է VGIK ամառային դասընթացներին։ Սիլվան աշխատել է լրագրող, օպերատոր, լուսանկարիչ և մոնտաժող տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ “168 ժամ”, “Ազատություն” ռադիոկայան և Jellysmack ընկերություն։
Նրա վավերագրական աշխատանքներից առավել ճանաչվածներն են “Nothing to be afraid of” (2019) և “Far from Michigan” (2023), որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների և ցուցադրվել են հեղինակավոր փառատոներում, ինչպես DOK Leipzig, IFFR Rotterdam, RIDM (Քվեբեկ), Miradasdoc (Իսպանիա), Cinéma du Réel (Փարիզ), TIDF (Թայփեյ), FilmFestival Cottbus և Ոսկե Ծիրան։ Ներկայումս Սիլվան աշխատում է իր նոր նախագծի՝ “Second Life”-ի վրա, և շարունակվում է ստեղծել սոցիալական կարևոր թեմաներով ֆիլմեր, որոնք ունեն մեծ ազդեցություն միջազգային կինոյի ասպարեզում։

Սեգ Կիրակոսյան
Սեգ Կիրակոսյան վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, պրոդյուսեր և հետազոտող։ Նա ստացել է բակալավրի և մագիստրոսի կրթություն Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայի մասնագիտությամբ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում (2006–2013)։
Սեգ Կիրակոսյանի ավելի քան 10 վավերագրական ֆիլմեր հեռարձակվել են ազգային և միջազգային հեռուստաընկերություններով։ Նրա նոր ֆիլմը՝ «Մաքրագործում», նախատեսվում է թողարկել 2025 թվականին։ Այն նկարահանվել է շուրջ 10 տարվա ընթացքում՝ ավելի քան 15 երկրում։
Ներկայումս Սեգ Կիրակոսյանը դոկտորական հետազոտություն է իրականացնում Լյուքսեմբուրգի համալսարանում՝ թեմայով՝ «Նյութական սահմանափակումների առաքինություններն ու արատները վավերագրական ֆիլմի էսթետիկայում (լյուքսեմբուրգյան և հայկական վավերագրական ֆիլմերի հիման վրա)»։
2015 թվականին նա հիմնադրել է Doctor Cinema երիտասարդական կենտրոնը, որն իրականացնում է միջազգային կրթական ծրագրեր վավերագրական կինոյի ոլորտում և աջակցում է երիտասարդ կինոգործիչներին միջազգային համատեղ արտադրություններում։
Նա նաև հանդիսանում է վավերագրական ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Imagicus Production ընկերության հիմնադիրն ու սեփականատերը։

Ինչպես անդամակցել
Անդամ դառնալ կարող է ցանկացած անհատ, ով կիսում է ասոցիացիայի տեսլականը, ցանկանում է նպաստել ոլորտի զարգացմանը և կարիք ունի օգտվելու մեր ստեղծած հնարավորություններից։ Եթե անդամ հանդիսացող անձն իր գործունեությամբ, խոսքով կամ որևէ այլ կերպ վնասի կազմակերպությանը՝ խորհրդի ժողովի որոշմամբ կարող է զրկվել անդամությունից։
Անդամագրվելու համար պետք է համաձայնություն տալ հետևյալ կետերին․
— Համաձայն եմ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին:
— Ես և իմ գործունեությունը բռնության կամ բացառման կոչ չի անում:
— Կարդացել եմ կազմակերպության կանոնադրությունը և առարկությւոններ չունեմ դրա վերաբերյալ։
Այնուհետև լրացնել անդամ դառնալու ֆորման՝
https://forms.gle/KHgUkHtKZqNcqyVz8
Որպես իրավաբանական մարմին ասոցիացիան Հասարակական Կազմակերպություն է, և անդամները անդամավճար են տալիս տարեկան կտրվածքով։ Գրանցման պահից սկսված մեկ տարի անդամակցությունն անվճար է, դրանից հետո միացած անդամները տարեկան վճարում են 15.000 դրամ անդամավճար։
